Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի Ժ/Պ մնալու իրողության հետ: Հայտարարությունում առաջին նախագահը նշել էր․ «2018 թ․ դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»:
Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականների այն հատվածը, որը առաջին նախագահի թիմում է միշտ եղել, սկսել են ներքին քննարկումներում շատ վատ արտահայտվել նրա մասին, նրանց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը և այլք, որոնք համարում են, թե Տեր-Պետրոսյանը իրեն սխալ է պահում: Մի հատվածն էլ կարծում է, որ այս սառը պատերազմը հրահրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս գրեթե բոլոր փակ հանդիպումները սկսում էր Տեր-Պետրոսյանի քննադատությամբ, նրա թիմին անվանելով «լևոնական թափթփուկներ»: Ըստ նրանց՝ սա Տեր-Պետրոսյանի ապտակն է Փաշինյանին»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել