Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ Հայաստանի լիկվիդացիայի և Հայաստանից հայ ժողովրդի տեղահանության իր ծրագրի մասին արդեն սկսեց խոսել գրեթե բաց տեքստով։ Ընդ որում դա նրանք անում են իրենց բնորոշ ցինիզմով։
Այսօր Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել է 1915 թվականին, իսկ ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին։ Ուստի իրենց ընկալումն այն է, որ իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժով չի կիրառվում։ Սրանով ԱՄՆ-ը ասում է, որ Հայոց ցեղասպանությունն ոչ պատրաստվում ենք, ոչ էլ երբևէ պատրաստվել ենք ընդունել, քանի որ եթե ԱՄՆ համար կոնվենցիան հետադարձ ուժ չունի հիմա, ապա պարզ է չէ՞, որ այն հետադարձ ուժ չի ունեցել երբեք։
ԱՄՆ դեսպանի խոսքերով Թուրքիան ԱՄՆ-ի գնահատված դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի դաշնակից, իսկ Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամակցությունը շատ էական սահմանափակումներ է դնում ռազմական օգնության վրա, որը ԱՄՆ-ը կարող է տրամադրել։
Կարճ ասած Արևմուտքը՝ ԱՄՆ գլխավորությամբ հայերին ասում է․ «Ցեղասպանության ճանաչման և հատուցման մասին մոռացեք, Ռուսաստանից հրաժարվեք, Թուրքիայի հետ հաշտվեք, էստի համացեք Հայաստան ասեք ու դարձեք թուրքերին սպասարկող պոռնկատուն»։
Հակառուսները, եթե պատվեր կատարող գործակալներ չեն, ապա կատարյալ հիմարներ են, որովհետև միայն կատարյալ հիմարը ինքնակամ կարող է կրակել սեփական ոտքին, կամ թքել այն ջրհորի մեջ, որտեղից ջուր է խմում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել