Aysor.am-ը գրում է.

Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի ընտանիքին և հարազատներին պատկանող սեփականություններում։

Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Զաքարյանն ասաց, թե այս ամենը քաղաքական հետապնդում է, սակայն որևէ ֆինանսական շահ չի կարելի չափել հայրենիքի հետ։

«Ագարակում գտնվող գազալցակայանում ստուգում են իրականացրել, սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ ոչ միայն ճիշտ լիցքավորում է կատարվում, այլ ավելին, 0.3 տոկոս (շահույթի 10 տոկոսը) ի օգուտ սպառողի է լիցքավորում։ Այդպես է եղել միշտ, քանի որ լիցքավորում կատարող սարքը կնքած է։ Լցակայանի տնօրենը չի ստորագրում ակտը, պնդելով, թե ինչ փաստագրել են, թող այն էլ արձանագրեն, իսկ իրենք չեն համաձայնում, ասելով, թե ուզում են գրել, որ լիցքավորումը չափանիշներին համապատասխան է իրականացվում», - տեղեկացրեց Զաքարյանը։

Նա ասաց, որ բացի գազալցակայանից, հարկային մարմինները փորձում են այլ խոչընդոտում էլ իրականացնել։

«Մաքսակետի հարևանությամբ գործում է «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ն, որը պատկանում է իմ կնոջը։ Այն մաքսային ձևակերպումներ և լոգիստիկ ծառայություններ է իրականացնում։ Ապրիլի 21-ին, հարկայինի Շուշոյի (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյան` խմբ.) բանավոր հրամանով դա անհիմն փակել են։ Երեք օր է՝ դիմում ենք, որ մեզ տրամադրեն որոշումը, թե ինչի հիման վրա է փակվել, քանի որ ուզում ենք դատարան դիմել։ Որոշումը չեն տրամադրում», - ասաց Մխիթար Զաքարյանը։

Նրա խոսքով՝ առ այսօր 60 բեռնատար բեռ է կուտակվել մաքսակետում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել