Tert.am-ը գրում է.
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային առնչվող քերական գործով ձերբակալվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Հայրապետյանն. Tert.am-ին տեղեկացրեց վերջինիս պաշտպան Միքայել Շխիմյանը:
Պաշտպանի խոսքով՝ Արթուր Հայրապետյանը ձերբակալված է խուլիգանության կասկածանքով, կասկածվում է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ձու նետելու դրվագով:
«Ամենաբսուրդայինն այն է, որ խուլիգանության հոդվածի առաջին մասը նախատեսվում է, որ կալանքի դեպքում պատիժը պետք է լինի մեկ ամիս ժամանակով, հետևաբար՝ չեն կարողանալու խափանման միջոց կալանավորում վերջինիս նկատմամբ ընտրեն, որովհետև առնվազն մեկ տարի ազատազրկում պետք է հոդվածը նախատեսի: Դուրս է գալիս, որ ինքնանպատակ են ձերբակալել, եթե անգամ դատարանը մերժի ձերբակալման բողոքը, 72 ժամը լրանալուց հետո բաց են թողնելու, որովհետև չեն կարող խափանման միջոց կալանք ընտրեն: Պարզապես միտում է պատժողական ձևով անձին ձերբակալեն,եթե դատարանը 72 ժամը ճանաչեց իրավաչափ՝ 72 ժամը լրանալուց հետո անձին բաց են թողնելու»,- մանրամասնեց նա:
Շխիմյանի մյուս պաշտպանյալը գործարար Հայկ Հայրապետյանն է: Նա ձերբալվել է 3-րդ մասի 1-ին, 2-րդ, և 5-րդ մասով ՝ խուլիգանություն՝ առանձնակի ցինիզմով մի խումբ անձանց կողմից բռնության կիրառմամբ. «Դա որևէ առնչություն չունի դեպքին, նա կռվի մասնակից է և երկու տղաների հետ մասնակցել է պատերազմին»:
Շխիմյանը նշեց, որ մյուս պաշտպանյալ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ է ձերբակալվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: