Hraparak.am-ը գրում է.

Ես տեսա, որ ոստիկանության կողմից շշեր են նետվել: Ակցիայի ընթացքում մենք պահանջում էինք դատախազի հետ հանդիպում, որպեսզի նա իջնի և բացատրի, թե ինչ հիմքով են մարդիկ ձերբակալվել և ինչու են իրենք կատարում վարչապետի ապօրինի հրահանգները: Այս մասին քիչ առաջ դատախազության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական Արթուր Խաչատրյանը։

«Մենք հիմա այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք, որ սադրանքներ լինեն, կանենք ամեն ինչ, որ թույլ չտանք, որ սադրանքը կրկնվի»,- ասաց Խաչատրյանը։

Հիշեցնենք՝ քիչ առաջ դատախազության մոտ բախումներ տեղի ունեցան սյունեցիներին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել