Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի փաստաբան Գայանե Պապոյանը ուղիղ հեռարձակմամբ հայտնել է, որ Զաքարյանի հետ միասին ինքնակամ ներկայացել են ոստիկանություն և գտնվում են Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնում այն բանից հետո, երբ տեղեկացել են մամուլում տարածված հրապարակման մասին, թե իրավապահները փնտրում են Զաքարյանին:

Ոստիկանությունում իրենց ասացին, որ Մխիթար Զաքարյանի հետ կապված որևէ գործողություն չի կատարվում:

Ավելի ուշ Պապոյանը ևս մեկ ուղիղ հեռարձակմամբ նշեց, որ արդեն վերադառնում են Զաքարյանի բնակության վայր:

«Մեզ հավաստիացրին, որ, նորից եմ կրկնում, Մխիթար Զաքարյանի հետ կապված այս պահին որևէ գործողություն չկա կատարելու, մենք Մխիթար Զաքարյանի հետ այս պահին ուղևորվում ենք իր բնակության վայր, և հուսով ենք, որ գործողություն լինելուն պես մեզ կտեղեկացնեն սահմանված կարգով»,- ասել է փաստաբանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել