Hraparak.am-ը գրում է.
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել Կապանից, որում Փաշինյանին մոտենում է մի կին և հարցնում՝ ի՞նչ է լինելու մեր վիճակը։ Ի պատասխան Փաշինյանն ասում է, որ լավ է լինելու։ Կինը մեջբերում է Ալիևին՝ ասելով՝ «Բա Ալիևը խոսում, ասում ա՝ Զանգեզուրը իմն ա», Փաշինյանը պատասխանում է՝ «Ղալաթ ա անում»։
Նշենք, որ տեսանյութը Կապանի կենտրոնից է։
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանին Սյունիքում դիմավորել են հայհոյանքներով ու «դավաճան», «թուրք» վանկարկումներով։ Իշխանությունները ողջ օրը փորձում են ցույց տալ, թե Փաշինյանին իրենց քաղաքներից հեռացնելու փորձերը կազմակերպված են, և այս տեսանյութը, որը ԱԺ փոխխոսնակը տեղադրել է, նպատակ ունի ցույց տալու, թե Սյունիքում բոլորը չէ, որ Փաշինյանին չեն ուզում տեսնել։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/fe0caea634c4e479cc37f38591bbd311
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել