Պերուի տարածքում հայտնաբերվել է գորտի նոր տեսակ։ Դրան ուշադրություն են դարձրել բնական տարածքերի պահպանության պետական ծառայությունների աշխատակիցները՝ Պերուի հյուսիսում՝ Ամասոնաս շրջանի Կորդիլիերա-դե-Կոլան արգելոցում ուսումնասիրություններ կատարելու ընթացքում։ Նշված վայրը գտնվում է Էկվադորի սահմանից ոչ շատ հեռու։

Կենդանու նոր տեսակը, որն ստացել է Gastrotheca gemma անվանումը, պատկանում է գաստրոտեկա ընտանիքին, որի ներկայացուցիչներն ապրում են Հարավային և Կենտրոնական Ամերիկաների տարածքներում։ Ըստ մասնագետների՝ այս կենդանատեսակի ներկայացուցիչներն առանձնանում են մեջքի վրա խիտ թեփուկավոր մաշկով, առանց նախշերի կանաչ գույնով, վառ փիրուզագույն աչքերով։ Կենդանիների փորի հատվածը միատոն է և առանց բծերի։

Կորդիլիերա-դե-Կոլան ազգային արգելոցը զբաղեցնում է ավելի քան 39 հազա հեկտար տարածք։ Այստեղ ապրում են մի քանի յուրօրինակ կենդանատեսակներ, որոնք վերացման վտանգի տակ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել