Մեր մեջ ասած՝ չեմ հասկանում, թե ինչու են հարձակվել քայլարաստների վրա՝ այսօր արտահայտած երկու մտքերի համար։ Մի միտքն այն է, որ 1994ին մենք չենք հաղթել, մյուսն այն է, որ գերիների հարցով Ռուսաստանն էլ է պատասխանատու։
Քայլարաստներին կարելի է ու պետք է մեղադրել այն մոտիվների համար, որոնցից ելնելով նրանք ասում են սա, բայց ոչ թե էդ մտքերի, որովհետև մտքերն ինքնին սխալ չեն։
Այո՛, 1994-ի մայիսի 12-ին կնքվել է ոչ թե խաղաղության պայմանագիր ու պատերազմն ավարտվել է Ադրբեջանի պարտությամբ, այլ կնքվել է զինադադար ու կնքվել է մեզ համար նպաստավոր պայմաններում։ Ցանկացած պատերազմում հաղթանակն ու պարտությունը ֆիքսվում է նաև դե յուրէ, քանի դեռ այդ ֆիքսումը չկա՝ պատերազմը չի կարելի համարել ավարտված, այլ լավագույն դեպքում՝ դադարած։ Ի դեպ, հիմա էլ դեռ չենք կարող վերջնական արդյունքի մասին խոսել ու ի դեպ, հիմա Նիկոլն ու իրեն իշխանության պահողները անում են ամենը, որպեսզի խաղաղության խայտառակ պայմանագիրն ու ըստ այդմ՝ մեր պարտությունը ֆիքսվի ֆե յուրե։
Այո՛, ռուսները ունեն իրենց բաժին պատասխանատվությունը գերիների վերադարձի հարցում, որովհետև ռուսները ոչ միայն Եռակողմ հայտարարության ստորագրողն են, այլև շատ հետևողական էին այդ հայտարարության այլ կետերի կյանքի կոչման հարցում։ Վերջիվերջո, եթե Ակնայում, Քարվաճառում, Սյունիքի սահմանակից գոտու որոշ հատվածներում ռուսական զորքերն էին ապահովում մեր զորքերի՝ դիրքերը հանձնելը, ապա ինչո՞ւ պետք է ռուսները պակաս հետևողական լինեն գերիների վերադարձի հարցում։ Կարող եմ ասել մի բան, որ շատերիդ դուր չի գա, բայց ես կգերադասեի, որ ռուսները լինեին նույնքան անհետևողական չգրավված հողերից՝ մեր զորքերի հետքաշման հարցում, որքան անհետևողական են գերիների հարցում, բայց քանի որ այդպես չեղավ, ապա միանգամայն արդար ակնկալիք է ռուսներից, որ գերիների մասով էլ լինեն նույնքան պահանջկոտ։
Թարգե՛ք էդ երկակի ստանդարտները։ Քայլարաստներին կարելի է էնքան թեմաների համար քլնգել ու անել դա արդարացի, որր ամենևին կարիք չկա քլնգելու նրանց, երբ իրենք ասում են, որ ձյունը սպիտակ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել