Armeniasputnik.am-ը գրում է.

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկության արդյունքում չընտրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի թափուր պաշտոնում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության առաջադրած թեկնածու Լևոն Բունիաթյանին։

Ինչպես հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, Բունիաթյանին կողմ է քվեարկել ընտրությանը մասնակցած 52 պատգամավորներից 36-ը, դեմ՝ 13-ը, 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

Նշենք, որ Բունիաթյանն այսօր պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ արժանացել էր խորհրդարանականների, այդ թվում՝ իրեն առաջադրած քաղաքական ուժի անդամների քննադատությանը այն բանի համար, որ մինչ առաջադրումը չէր ծանոթացել իրեն վստահվող կառույցի աշխատանքային ոլորտներին ու առկա խնդիրներին։

Հիշեցնենք` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնը թափուր էր մնացել 2020թ–ի նոյեմբերի 17-ից, երբ Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ու նշանակվել Կոտայքի մարզպետ։

2007-14թթ–ին Բունիաթյանն աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել