Նիկոլ Փաշինյանի «կիրթ ու կառուցողական» ընկեր Իլհամ Ալիևը կրկնել է, թե Սյունիքը, Սևանն ու Երևանը «պատմական ադրբեջանական հող են»:

Նա նշել է, թե իբր «Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ».
«Մինչ այդ այդ տարածքը մեզ էր պատկանում: Գոյչա լիճը նրանք Սևան են անվանում: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, Սևան այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաեւ Իրևանին: Նրանք ոչնչացրել են Իրևանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, այդ թվում՝ իմ նախնիները: Ես ասել եմ՝ մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ ինչու ոչ:

Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնալ Իրևան: Ժամանակը կգա, և մենք կանենք դա»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել