Օրենքով նախատեսվում է արգելել տոտալիզատորի, շահումով խաղերի ցանկացած տեսակի գովազդ՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ և համացանցով։

Բանն այն է, որ «Վիվարո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադլայանին՝ Վիվառոյի Վիգենին, արդեն հաջողվել է մենաշնորհ հաստատել ոլորտում, հիմա էլ գովազդի արգելք մտցնելով՝ փորձում է մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից։

Ի դեպ, օնլայն կազինոները «չարիք» համարող Նիկոլ Փաշինյանի ղեկավարման շրջանում Երևանի կենտրոնն ու արվարձանները ողողվել են բացառապես «Վիվառո»-ի գովազդային վահանակներով։

Իսկ Վիգեն Բադալյանը հանդիսանում է Փաշինյանի մերձավոր օլիգարխը։ Նաև նա է ֆինանսավորում Նիկոլ Փաշինյանին աջակցող ֆեյքային բանակներն ու հոգում է իշխանության մյուս ծախսերը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել