Armenpress.am-ը գրում է․

Իրանի Թեհրան նահանգում այլևս չկան հիվանդանոցային մահճակալներ կորոնավիրուսով վարակված հիվանդների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նահանգապետ Անուշիրավան Մոհսենի Բանդպեյը:

«Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված հիվանդանոցային մահճակալների թիվը Թեհրանի նահանգում 6 691 է, և այսօրվա դրությամբ դրանք բոլորը զբաղված են»,- ասել է նահանգապետը:

Նրա խոսքով՝ առաջնահերթ կարևոր է այժմ մահճակալների քանակի մեծացումը:

Իրանում կորոնավիրուսի վարակի տարածումը մեծ տեմպեր է ստացել: Ապրիլի 12-ին օրական ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել ՝ 23 հազար 311 դեպք:

Պաշտոնական տվյալներով՝ մինչ օրս երկրում կորոնավիրուսով վարակվել է 2 մլն 93 հազար 452 մարդ, մահացել է 64 հազար 764-ը:

Ապրիլի 3-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ երկրի մի շարք նահանգներում սկսվել է կորոնավիրուսի տարածման չորրորդ ալիքը: Իրանի քաղաքների մեծ մասում մասնակի կարանտինի ռեժիմ է հայտարարված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել