Օրերս cybernews.com կայքը հայտնել էր, որ հաքերները վաճառքի են հանել LinkedIn սոցցանցի 500 միլիոն օգտատերերի տվյալները, այդ թվում՝ օգտատերերի անունները, էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարները և այլ սոցցանցերի էջերում հղումները:

Այդ տվյալներն աճուրդի էին հանվել «քառանիշ գումարով», հավանաբար՝ բիթքոիններով:

Այդ կապակցությամբ LinkedIn-ը հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ արտահոսք չի եղել, իսկ տվյալները վերցված են բաց հարթակներից։


«Մենք ուսումնասիրել ենք վաճառքի համար տեղադրված LinkedIn-ից ենթադրաբար վերցված տվյալները և եկել ենք այն եզրակացության, որ դրանք վերցված են մի շարք կայքերից և ընկերություններից»,-ասվում է LinkedIn-ի մամուլի հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել