Aysor.am-ը գրում է.

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարազատները փակել են Երևան-Գյումրի երկաթգծի Իսահակյան-Բայանդուր հատվածը, Aysor.am-ին ասաց «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի պատասխանատու Ռուբեն Գրձելյանը։

«Խախտվել է Երևան-Գյումրի կանոնավոր ուղևորափոխադրումների գրաֆիկը», - ասել է նա։

Նշենք, որ վաղ առավոտից գերիների հարազատները փակել են Շիրակի մարզի մտնող բոլոր ճանապարհները։Նրանք պահանջում են շուտափույթ վերադարձնել իրենց տղաներին։

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- ասել էր հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել