Մարզիկի համար ամենասարսափելի պահը պարտվելն է այն պարագայում, երբ հաղթանակը գրեթե նրա ձեռքերում էր։ Սպորտի պատմության մեջ նման շատ դեպքեր են գրանցվել, որոնցից մի քանիսը համաշխարհային հայտնիություն են ձեռք բերել։

Տենգայ Պեպիոտը վազքուղում առաջ էր անցել բոլորից։ Երբ ֆինիշն այնքան մոտ էր, որ արդեն իսկ զգացվում էր հաղթանակի համը, մարզիկը դանդաղեցրեց վազքը՝ հասնելու համար ժապավենին։ Առիթից օգտվեց նրա հետևում գտնվող վազորդը, որը մեծ արագություն հավաքեց և անցավ դիմացինին՝ վերջնագծից մի քանի մետր այն կողմ։

«Երկաթե մարդ» մրցումն աշխարհին մեկ այլ նման պատմություն է տվել։ Վերջնագծի մոտ պոտենցիալ հաղթողը ցատկեց ուրախությունից, սակայն անհաջող վայրէջք կատարեց։ Մարզիկն այնպիսի տրավմա ստացավ, որ այլևս չկարողացավ շարունակել վազքը։ Գրավեց երկրորդ հորիզոնականը։

Թեթև աթլետիկական վազքի մրցույթին մասնակցող և ընթացքում հինգերորդ հորիզոնականում գտնվող աղջիկը չէր կարողանում համակերպվել իր պարտության հետ և հանկարծ մեծ արագություն հավաքեց։ Դա աղջկան հաղթանակ բերեց։

Իսկ ահա բռնցքամարտում չափազանց կարևոր է կենտրոնացվածությունը։ Դրանում համոզվել է մի երիտասարդ բռնցքամարտիկ, որը վստահաբար և հաջողությամբ ի սկզբանե հարձակվել էր հակառակորդի վրա։ Վերջնական մարտից առաջ մարզիկը փորձեց ռինգում հաղթանակին նվիրված պար պարել, սակայն մրցակիցն օգտվեց առիթից և ջախջախիչ հարված հասցրեց՝ հաղթանակը խլելով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել