Hraparak.am-ը գրում է.

Ինչպես հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։ Վերլուծելով Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրերը՝ տեղեկացանք, որ նա պատգամավորական մանդատը ստանձնելու դրությամբ ունեցել է ընդամենը 45 հազար դրամ։ 2019 թվականին ներկայացրած տարեկան հայտարարագրում Գրիգորյանը տարվա սկզբին իր բանկային հաշիվներին ունեցել է 11 միլիոն 639 հազար դրամ, տարվա վերջին՝ 744 հազար դրամ։

Որևէ անշարժ կամ շարժական գույք Գրիգորյանը չի հայտարարագրել։ Որպես Գրիգորյանին փոխկապակցված և համատեղ բնակվող անձ է ներկայացված Անահիտ Գրիգորյանը՝ հավանաբար Սուրեն Գրիգորյանի մայրը։ Անահիտ Գրիգորյանը հայտարարագրել է Արաբկիրում բազմաբնակարան շենքի բնակարան, 8 մլն դրամից ավելի արժողությամբ արվեստի գործ, որը, ըստ հայտարարագրի, ժառանգություն է։ Անահիտ Գրիգորյանի բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբին եղել է 36 հազար դրամ, տարվա վերջում՝ 77 հազար դրամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել