Mediaport-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեն կարճել է Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման քրգործը՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու մասով:

ՔԿ-ն որոշել է, որ մարտի 1-ի աղմկահարույց քրեական գործը հեռախոսով քննարկող, դատարանին ցուցում տվող
բարձրաստիճան պաշտոնյաները իրենց լիազորությունների շրջանակից դուրս չեն եկել:

Զավեշտն այն է, որ հարուցված երկրորդ քրեական գործը, որով վերոհիշյալ 3 անձիք ճանաչվել էին տուժող՝ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու դեպքի առթիվ, չի կարճվել և քննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2018-ին՝ սկանդալային ձայնագրությունից հետո, Նիկոլ Փաշինյանը լայվ մտավ և հայտարարեց, թե գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են:

Իսկ ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանը 2020թ. հայտարարեց, թե գործը բացահայտել են: Մինչդեռ հիմա պարզվում է՝ գործը կարճվել է, անգամ ձերբակալվածներ չկան, իսկ Փաշինյանն էլ սովորության համաձայն ստել է արարքի հեղինակների մասով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել