Շախմատը յուրօրինակ խաղ է, որը նպաստւմ է ոչ միայն տրամաբանության, այլև աբստրակտ մտածողության զարգացմանը: Արդյունքում մարդը սովորում է ոչ ստանդարտ եղանակով մտածել՝ բարդ իրավիճակներից անսպասելի լուծումներ գտնելով: Շախմատ խաղացողը պետք է կարողանա կանխատեսել հակառակորդի հնարավոր քայլերը և դրանով պայմանավորի իր գործողությունների շղթան: Հենց այս պատճառով էլ շախմատը ոչ թե պարզապես խաղ է, այլ իրական արվեստ: 

Շախմատ խաղալիս մարդու տրամաբանական մտածողությունն աշխատում է առանց ավելորդ ջանքեր գործադրելու: Դա տեղի է ունենում ավտոմատ կերպով, քանի որ բոլոր քայլերը խաղում իրենցից ալգորիթմներ են ներկայացնում: 

Բացի դրանից, հարկավոր է լինում կարողանալ արագ փոխել որոշումները, քանի որ խաղատախտակի վրա անսպասելի փոփոխություններ կարող են տեղի ունենալ: Խաղը շատ դինամիկ է, չնայած որ շատերը կարծում են, որ այն ձանձրալի է: Մտածելու ժամանակ գործում է մարդո ոչ միանյ կարճատև հիշողությունը, այլև երկարատև: Այդպես ակտիվանում  են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հիշողության հետ: Խաղացողը սովորում է վերլուծել սեփական քայլերը, իսկ անհաջողության դեպքում արագ անցնել նոր պլանի:

Իզուր չէ, որ շախմատն անվանում են արվեստ: Շատ մարդիկ ունակ չեն իրավիճակային պատկերն ամբողջությամբ տեսնելու ու ընկալելու: Դրան հանգեցնում է մարդու կյանքի արագ տեմպը, որի հետևանքով չենք կարողանում մտածել անգամ շրջապատող աշխարհի մասին: Շախմատը թույլ է տալիս յուրօրինակ կերպով մտածել՝ դուրս գալով հասարակ գործողությունների քառակուսուց: Բացի դրանից, սկսում են աշխատել ուղեղի այն հատվածները, որոնք սովորաբար ակտիվ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել