Մարդիկ, ովքեր պարբերաբար հունական յոգուրտ են օգտագործում, ավելի հազվադեպ են թոքերի քաղցկեղ ունենում: Այս մասին հայտնում են Վանդերբիլթի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները, որոնց նոր հետազոտությունը հրապարակվել է JAMA Oncology ամսագրում:

Հետազոտության հեղինակները վերլուծել են Միացյալ Նահանգներից, Եվրոպայից եւ Ասիայից 1.4 միլիոն մարդկանց տվյալները եւ պարզել, որ մանրաթելի եւ յոգուրտի օգտագործումը նվազեցնում է թոքերի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Յոգուրտի առավելագույն օգտագործմամբ քաղաքացիների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը 33 տոկոսով ավելի ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ընդհանրապես այս մթերքը չեն օգտագործում:

Սիչուանի համալսարանի հիմնարար եւ դատական բժշկության արեւմտաչինակա ինստիտուտի պրոֆեսոր Դեն Չժենհուայի թիմը պարզել է, որ յոգուրտի օգտագործումը 19 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը: Հետազոտությունը պարզել է նաեւ, որ յոգուրտի օգտագործումը նվազեցնում է կերակրափողի, միզապարկի եւ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Ըստ գիտնականների՝ շաբաթական երկու կամ ավելի բաժին յոգուրտի օգտագործումն օգնում է նվազեցնել ուղիղ աղիքի ադենոմայի զարգացման ռիսկը:

Բացի այդ, յոգուրտը կարող է նորմալացնել արյան բարձր ճնշումը կանանց մոտ, այս արտադրանքի մեջ պարունակվող պրոբիոտիկները կարող են թեթեւացնել գայլախտի ախտանիշները: Բացի այդ, յոգուրտը կարող է կանխել ծանր մետաղներով թունավորումը, լրացնել վիտամինների դեֆիցիտը եւ նիհարեցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել