Ճապոնական մեկսենյականոց բնակարանի մետրաժն ապշեցնում է, սակայն բացառապես եվրոպացիներին. իրենք՝ ճապոնացիները, դրան վաղուց սովորել են։ «Փոքրիկ է, սակայն իմն է». ճապոնացիների պարագայում չափազանց արդիական է հետևյալ ասույթը։

Ճապոնիայում բնակության համար բավարար տարածություն երբեք էլ չի եղել, իսկ այսօր խնդիրն առավել քան ակնհայտ է. խոշոր քաղաքներում, որտեղ ձգտում են բնակվել շատերը, տարածությունն այլևս չի բավարարում։ Դիզայներներն ու բնակարանների նախագծողները ստիպված են հատուկ եղանակներ գտնել՝ խնդրին լուծում տալու համար։

Ճապոնացիները տարածքը տարբեր կերպ են խնայում։ Նրանք ստեղծում են բազմաֆունկցիոնալ կահույքի պարագաներ, որոնք փոխում են արտաքինը և հնարավորություն ունեն վերածվելու լիովին այլ պարագաների։ Պատերն ունեն հատուկ կոնստրուկցիա, որի շնորհիվ կարողանում են ներառել տարբեր առարկաներ։

Ճապոնացիները քնում են ծալվող բազմոցի, այլ ոչ հսկայական մահճակալների վրա։ Նման բազմոցները օրվա ընթացքում ծալում են, տեղավորում պահարանում՝ տարածք ազատելով։

Երբեմն նրանք նաև արտասովոր տեխնիկա են ստեղծում, որը թույլ է տալիս ոչ միայն խնայել արժեքավոր տարածքը, այլև ռեսուրսները։ Օրինակ՝ այս զուգարանակոնքը ծառայում է նաև որպես լվացարան։

Իսկ սնունդ պատրաստելու համար նախատեսված տարածքը՝ կարելի է ասել՝ խոհանոցը, որոշ ստեղծարար ճապոնացիներ պահում են հատուկ պահարաների մեջ։ Դուռը փակ վիճակում նման պահարանը հագուստի պահարանից ոչնչով չի տարբերվում, և միայն տան սեփականտերը գիտի՝ ինչ կա թաքնված դրանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել