1. Նրան պատմում եք այն, ինչի մասին ուրիշ որեւէ մեկի հետ չեք կարող խոսել: Դա նշանակում է, որ վստահում եք այդ մարդուն, իսկ դա հաջող հարաբերությունների կարեւոր պայմանն է:

2. Նրան թույլ եք տալիս ձեզ տեսնել թուլության պահերին: Դյուրին է լինել մեկի հետ, ով միշտ լավ տրամադրություն ունի, բայց դա իրական չէ:

3. Հարգում եք նրան, չեք ուզում փոխել: Այո, նրա մեջ կան բաներ, որոնք բարկացնում են, բայց Դուք, ամեն դեպքում, սիրում եք նրան:

4. Ուզում եք նրան ծանոթացնել Ձեր ծնողների հետ: Հպարտանում եք նրանով եւ ուզում եք նրան ցույց տալ ուրիշներին:

5. Կարողանում եք Ձեր ապագան նրա հետ պատկերացնել:

6. Չեք վախենում չհամաձայնել նրա հետ: Գիտեք, որ եթե նույնիսկ վիճեք, նա կլսի Ձեզ: Նա լրջորեն է Ձեզ վերաբերվում նույնիսկ այն դեպքում, եթե կարծում է, որ ճիշտ չեք:

7. Ուզում եք փոխզիջում գտնել: Եթե լուրջ տարակարծություն ունեք, որոնք կարող են ազդել համատեղ ապագայի վրա՝ տարբեր կրոնական հայացքներ, երեխաներ, ամեն դեպքում, ուզում եք լուծել դրանք:

8. Միասին ծիծաղում եք: Ծիծաղը ամենապարզ հաճույքներից է: Եվ Դուք պետք է ի զորու լինեք այն կիսել:

9. Նա ձգում է Ձեզ: Ֆիզիկական ձգողականությունը, անկասկած, առողջ հարաբերությունների կարեւոր բաղադրիչն է: Իսկ եթե նա մարզված չէ, ոչ էլ առանձնակի գեղեցիկ, բայց ձեզ, ամեն դեպքում, ձգում է, ուրեմն դա հենց այնպես չէ:

10. Լավ եք զգում միասին լռելիս: Չեք զգում, որ մշտապես պետք է տարածությունը լցնեք զրույցներով կամ այլ փոխգործակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել