Երկիր մոլորակի ամենամեկուսի վայրը հմարվում է հեռավոր Թրիսթան-դա-Կունյա կղզին, որ ի հայտ է եկել Ատլանտյան օվկիանոսում գտնվող հրաբխի ժայթքման հետևանքով։ Կղզին ունի 250 բնակիչ, և ամենամոտ գտնվող այլ բնակավայրը գտնվում է 2,430 կմ հեռավորության վրա։

Թրիսթան-դա-Կունյայի կենտրոնում գործող հրաբուխ է, որի գագաթին խառնարան կա, իսկ լանջերին դեռևս բուսականություն չի աճում։ Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է 1961 թ., որի հետևանքով տարհանել են ողջ բնակչությանը։ Սակայն տարիներ անց շատերը կրկին վերադարձել են կղզի։

Թրիսթան-դա-Կունյան այսօր բնակեցնող բոլոր մարդիկ 15 նախահորից են սերել՝ 8 կնոջից և 7 տղամարդուց, որոնք 120 տարի առաջ բնակվել են կղզում։ Այդ մարդկանց թվում էին իտալացիներ, հոլանդացիներ, անգլիացիներ, շոտլանդացիներ, աֆրիկացիներ և իռլանդացիներ։ Հետաքրքրական է այն հանգամանքը, որ այս բոլոր մարդիկ միասին ունեցել են ընդամենը 9 ազգանուն։

Թրիսթանում համացանց հայտնվել է միայն մի քանի տարի առաջ։ Սակայն դրա արագությունն այնպիսինն է, որ բնակիչները կարողանում են օգտվել բացառապես էլեկտրոնային փոստից։ Կղզու բնակիչները հաղորդակցվում են մի լեզվով, որն առավելապես նման է 18-19-րդ դարերի անգլերենին։

Տարածքում օդանավակայան գոյություն չունի. ցամաքից հաղորդակցությունն իրականացվում է բացառապես ձկնորսական տրաուլերի միջոցով։ Կղզու վրա գտնվող քաղաքը կոչվում է Յոթ ծովերի Էդինբուրգ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ։ Կղզաբնակներն աճեցնում են հատիկեղեն և սեխ՝ բացառապես ձեռքով աշխատող գործիքների միջոցով. մեխանիզացված մեթոդները բացակայում են։ Քաղաքում կա մեկ բժիշկ և մեկ ոստիկան։

Հյուրանոցի փոխարեն կղզում գոյություն ունի վարձակալությամբ տրվող տուն։ Կրոնավոր մարդկանց համար կառուցվել են անգլիական և կաթոլիկ եկեղեցիներ։ Ժամանցի վայրերից առկա են փաբ և գոլֆի հրապարակ։ Վերջինս օգտագործվում է միաժամանակ նաև որպես արածեցվող անասունների արոտավայր։

Հատուկ ուշադրության են արժանի կղզու ֆլորան և ֆաունան։ Այնտեղ ապրում են Eudyptes տեսակի պինգվիններ, ալբատրոսների հատուկ ենթատեսակ։ Ծովային կատուները ևս բնակություն են հաստատել կղզում։ Թրիսթան-դա-Կունյայի բուսական աշխարհը ևս շատ զարմանալի է. այստեղ աճող բույսերի մեծ մասը չի հանդիպում մոլորակի այլ վայրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել