Բոլորը շատ լավ գիտեն, որ մեր մոլորակի բնական ռեսուրսներն անսահմանափակ չեն։ Դրանցից ամենակարևորներից մեկը ջուրն է, առանց որի մարդը գոյատևել չի կարող։

Ըստ կանխատեսումների՝ 2050 թ. Երկրի բնակչության կեսն արդեն իսկ հասանելիություն չի ունենա սանիտարական նորմերին համապատասխանող ջրին։ Կլիմայի փոփոխությունները և մոլորակի բնակչության գլոբալ աճը նպաստում են այս ռեսուրսի վերջացմանը։ Ջրի առավել խիստ պակաս զգում են խոշոր քաղաքների բնակիչերը։ Օրինակ՝ Քեյփթաունում արդեն այսօր իրավիճակը դուրս է հսկողությունից։

Գիտնականները կարծում են, որ այն քաղաքների քանակը, որտեղից վերանում է քաղցրահամ ջուրը, մոտակա տասնամյակում կավելանա։ Աղետից խուսափելու հնարավորություն կտան էկոլոգիական իրավիճակի փոփոխումն ու ջրի գների բարձրացումը, որը մարդկանց կստիպի խնայողաբար օգտագործել ջուրը։ Երբ քաղցրահամ ջրի պաշարները սպառվեն, մենք պետք է միջոցներ գտնենք այն խովային ջրից ստանալու, ինչպես նաև այլընտրանքային տեխնոլոգիաներով արհեստական ռեսուրսներ ստեղծելու։

Այսօր մշակման փուլում են շշի մոդելներ, որոնք կարողանում են օդից խոնավություն կլանել՝ այն վերածելով ջրի։ Խոնավությունը, սրը հավաքվում է շշի մակերեսին, լցնում է այն։ Դրա համար օգտագործվում են հատուկ նյութ և ֆիլտրացիայի հատուկ համակարգ։

Որպեսզի ջրի խնայողությունն ավելի հեշտ լինի, մասնագետներն առաջարկում են ջրի հաշվիչ ստեղծել, որը կօգնի հասկանալ՝ երբ է հարկավոր սահմանափակել ջրի օգտագործումը։ Հաշվիչը կամրացվի լոգարանում և տարբեր գույներով ազդանշան կտա այն մասին, որ Դուք անցնում եք նորման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել