Armeniasputnik.am-ը գրում է.

Ստեփանակերտում խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկ մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը մասնակցել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը:

Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների համար շարժական ավանները շահագործման կհանձնվեն ապրիլի 5-ից ոչ ուշ, իսկ մինչև ապրիլի վերջ խաղաղապահների համար շարժական հոսպիտալ կբացվի: Տեղեկութունը լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։

Նա մասնակցել է Ստեփանակերտում խաղաղապահների համար նախատեսված հերթական բլոկ մոդուլային ավանի բացման և բնակեցման արարողությանը: Այս քաղաքում յուրաքանչյուր բնակելի մոդուլ աշխատում է փակ ցիկլով:

«Այս պահին ավարտում ենք 25 այդպիսի ավանների սարքավորումներով ապահովելու գործը, դրանք շահագործման են հանձնվում։ Ապրիլի 5-ից ոչ ուշ ամեն ինչ շահագործման կհանձնվի, այսինքն՝ մեր բոլոր խաղաղապահները տեղավորված կլինեն, - ասել է գեներալը։

Նրա խոսքով ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ Արցախում շարժական հոսպիտալ է կառուցվում, որտեղ անհրաժեշտության դեպքում խաղաղապահներին որակյալ բուժօգնություն կցուցաբերվի: Բուլգակովը հստակեցրել է, որ շարժական հոսպիտալի հավաքումը կավարտվի ապրիլի վերջին:

Մինչև ապրիլի վերջ մենք պետք է ավարտենք բոլոր ուղղություններով մեր խաղաղապահ ուժերի լիարժեք տեղավորումը», - ավելացրել է փոխնախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել