Հերթական փորձը օդային տրանսպորտ ստեղծելու, կարծես, հաջողվել է։ Արտասովոր սարքավորման հեղինակները Սիբիրի ինժեներներն են։ ՌԴ գիտությունների ակադեմիայի սիբիրյան մասնաճյուղի գաղափարը «Բանակ-2020» միջազգային ցուցահանդեսին առանձնահատուկ ուշադրության է արժանացել։ Ինժեներները ներկայացրել են անօդաչու տրանսպորտային միջոց, որն ունակ է բարձրանալու օդ և թռչելու։ Կատարված փորձարկումները ցուցադրել են դրա հրաշալի առանձնահատկությունները։ Ցիկլոլյոտ կոչվող սարքավորումը թեթև է, հրաշալի մանևրում է, կոմպակտ է և աշխատում է առանց լիցքավորման աղբյուրներին միացման։

Տեսքով սարքը նմանվում է դրոնի։ Դրա գործողության սկբունքը հիմնված է օդից էներգիա գեներացնելու վրա։ Նման եղանակով գործարկվող միջոց ստեղծել շատերն են փորձել, սակայն այդ փորձերը մինչ այժմ հաջողությամբ չէին ավարտվում։

Ինժեներներն ի սկզբանե մոդելը կոնստրուկտավորել են համակարգչային գրաֆիկայի միջոցով, ապա հավաքել են սարքը փորձարարական լաբորատորիայում։ Ժամանակակից կոնստուկտորները նշում են, որ նախկինում չի ստացվել գործարկել նման բնույթի սարքավորումներ, քանի որ գոյություն չեն ունեցել սուպերթեթև նյութեր, որոնք թույլ են տալիս հեշտությամբ օդ բարձրանալ ցիկլոլյոտին։ Առանձնահատկությունների թվին են դասվում նաև առավել բարձր հզորությունը, ուղահայաց թռիչք ու վայրէջք կատարելու ունակությունները։

Ցիկլոլյոտը գրեթե աղմուկ չի արձակում, ինչը շատ կարևոր է քաղաքային տրանսպորտի համար։ Օդային մեքենան ղեկավարում է ավտոմատ համակարգը, որը դեռ լրացուցիչ մշակման կարիք ունի։ Գիտնականները ցանկանում են թարմացնել կոնստրուկցիան և մեծացնել սարքի չափսերը, որպեսզի դրանում միաժամանակ մի քանի մարդ տեղավորվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել