Ադրբեջանի ու Թուրքիայի առաջ Հայաստանը ծնկի բերած, Հայաստանը Ադրբեջանին կտոր-կտոր նվիրող, Ազգային ժողովն թուրքական օմեգաներով լցրած կապիտուլյանտի համար ի՞նչը կարող է լինել տարածաշրջանի համար կայուն զարգացում, եթե հաշվի առնենք, որ տարածաշրջանի, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը հատկապես խարխլածն ինքն է: Փորձեմ նիկոլերենից թարգմանել, ինչը մոտավորապես այսպես կստացվի, «Ժողովուրդ ջան, տարածաշրջանի կայունության թիվ մեկ պատասխանատուն մենք ենք, իսկ դրա համար պետք է մոռանանք, որ Թուրքիան ժամանակին մեզ կոտորել է, որ Բայրաքթարներով մեր տղաներին է սպանել: Քանի որ թիվ մեկ պատասխանատուն ենք, պետք է ձեր տան դռները լավ փակեք, քանի որ ադրբեջանցին ազատ զբոսնելու է փողոցներով. այն ադրբեջանցին, ով էթնիկ ատելության հողի վրա քնած հայ է կացնահարել: Դե քանի որ թիվ մեկ պատասխանատուն ենք, մեր սահմաններին հայկական զորքեր պետք չեն, որ ավելորդ լարվածություն չստեղծենք և Ալիևին նեղություն չտանք»: Նիկոլը չի կարող Հայաստանի համար այլ տեսլական ունենալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել