Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ շիմպանզեներն ունեն նկարելու կարողություն, մարդիկ սկսեցին իրենց տնային կենդանիներին ևս նկարել սովորեցնել փորձել։ Երբեմն նման փորձերն իսկապես պսակվում են հաջողությամբ։ Հարց է առաջանում՝ կենդանիներն իսկապես հասկանու՞մ են, թե մարդիկ ինչ են իրենցից ակնկալում, թե՞ պարզապես հեշտ մանիպուլյացիաների են ենթարկվում։

Փղեր

 

Համարվում է, որ փղերը բարձր ինտելեկտ ունեն, հետևաբար լիովին հարավոր է նրանց նկարելու արվեստը սովորեցնել։ Դեռ 90-ականներին համաշխարհային ստեղծագործական միջոցառում է կազմակերպվել այս կենդանիների պաշտպանության շրջանակներում։ Ծրագիրը սկիզբ է առել Թայլանդի տարածքում, ապա տարածվել այլ երկրներում։

Այն փղերին, որոնք ապրում են բնականին առավելագույնս մոտ պայմաններում, ուսուցանում են ամերիկացի նկարիչներ՝ հատուկ ծրագրերով։ Կենդանիները հաջողություն են գրանցում. ի դեպ, նրանց կտավներում ոչ թե խզբզոցներ են, այլ ճանաչելի առարկաներ են նշմարվում։ Որոշ փղեր կարողանում են դիմանկարներ անել, մյուսները՝ բնապատկերներ և նատյուրմորդներ։ Կենդանիների աշխատանքները վաճառում են և ստացված միջոցները տրամադրում ասիական փղերի կենսապայմանների բարելավմանը։ Մեկ կտավի արժեքը տատանվում է 200-10,000 ամերիկյան դոլար։

Շներ

Շների մեջ ևս տաղանդավոր նկարիչներ կան։ Օրինակ՝ Ջամփի շունը հրաշալի բնանկարներ է անում։ Նա չափազանց ընդունակ է՝ զբաղվում է նկարչությամբ, յուրրինակ հնարքների է տիրապետում։ Շունը նաև գիտի անգլերեն տառերն ու կարողանում է գրել իր անունը։ Իհարկե, կենդանու հետ աշխատում է փորձառու վարժեցնող, սակայն շան ունակությունները ևս թերագնահատել պետք չէ։

Սակայն շների կտավներն առավել աբստրակտ բնույթ ունեն։ Չեդար շան սեփկանատերը վստահեցնում է, որ իր կենդանին լիտոգրաֆիայով է զբաղվում։ Դա, բնականաբար, հասարակ փիառ է, սակայն շունն իրապես ընդունակ է։

Մրջնակեր

Ստյուի մրջնակերի կողմից թղթի վրա արված խզբզոցները կտավ համարել, բնականաբար, հնարավոր չէ։ Սակայն փաստն ինքնին, որ այս կենդանին սիրում է աշխատել վրձիններով և ներկերով, հիացմունքի է արժանի։ Ստյուիի սեփականատերը՝ Օրեգոնի մի բնակչուհի, նշում է, որ իր կենդանին շատ ակտիվ է՝ կարողանում է քայլել հետևքի թաթերի վրա, տարատեսակ առարկաներ է իր պահանջով տեղափոխում, մարդու նման է ուտում՝ գդալով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել