Սահմանադրական դատարանի որոշումը մի հատ պիտի կարդանք, տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ։ Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելուն։

Նա նշել է, որ դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել։

«Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը ՝մենք արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։ Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշել է նա։

Փաշինյանը հայտարարել է նաև, թե Արագած գյուղում էլ բնակիչներն ասել են, որ հիմա այնպիսի իրավիճակ է, որ «գելերը» ուզում են նորից գալ իշխանության, բայց ներկաներից մեկն ասել է՝ եթե իշխանության գալ ցանկացողները «գել» են, իրենք էլ «գելխեղդ» են։

«Որևէ մեկը ժողովրդի վրայով իշխանության գալու հույս թող չունենա»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել