Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմի ներկայացուցիչների հետ այցելել է Արմավիրի մարզի Արագած համայնք, որտեղ բնակիչների հետ խոսել է գյուղատնտեսական ու տնտեսական իրավիճակի մասին:

Խոսելով գյուղի ճանապարհի մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «21-րդ դարում ինչո՞ւ մենք պետք է ունենանք փողոցներ, որոնք ասֆալտապատված կամ սալիկապատված չեն, սա մեզ ազդակ պետք է լինի, որ մենք երևի ինչ-որ բան այնուամենայնիվ սխալ ենք արել և մենք առաջինը պետք է մեր սխալներն ուղղենք»,-ասաց Փաշինյանը:

Նա խոսեց նաև հետպատերազմյան իրավիճակի մասին՝ նշելով, որ կարևոր ձեռքբերում է նկատել, համաձայն որի՝ նոյեմբերի 9-ից հետո քաղաքական տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել, սակայն ՀՀ-ում ոչ մի կրակոց չի հնչել, և դա քաղաքացու շնորհիվ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել