ՀՀ՝ սորոսական ԱԽՔ-ն փաստացի ժխտում է Հայոց Ցեղասպանությունը...
Հետպատերազմյան ժամանակաշրջանում ՀՀ իշխանությունների գործողությունները փաստում են, որ վերջիններս արցախյան վերջին պատերազմն ու «պարտությունը» օգտագործում են որպես թուրքական աշխարհի հետ «մերձենալու» պատրվակ։
Փաստորեն, գործող ռեժիմը հրահրված պատերազմի և «կասկածելի» պարտության միջոցով փորձեց «լեգիտիմացնել» պետական դավաճանությունը։
Հայաստանի անվտանգության գծով կարևորագույն պաշտոնյան՝ ԱԽՔ արմեն գրիգորյանը, Հ1-ը ադրբեջանական լսարանին հարմարեցնելուց հետո, բաց տեքստով հայտարարեց, որ ՀՀ-ն պետք է շտկի Թուրքիայի հանդեպ իր թշնամական հայացքները։
Փաստացի, ՀՀ ղեկավարը՝ սորոսական ԱԽՔ-ի շուրթերով ժխտում է Ցեղասպանության փաստը, քանզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում թուրքական կողմն առաջնային նախապայման է համարում «առանց նախապայմանների բանակցությունները», ինչը հայկական կողմի համար ենթադրում է հրաժարվել «Հայկական հարցից»։
Սա ոչ այլ ինչ է, քան՝ Բրիտանիայում ծնունդ առած պանթուրքական գաղափարախոսության ուղղակի քարոզչություն, որն ուղղեկցվում է հակառուսական տրամադրությունների տարածմամբ։
Առավել քան ակնհայտ է դառնում, որ 2018թ.-ի թավշյա բռնազավթման գլխավոր շահառուն Թուրքիան և Ադրբեջանն են, որոնց տարածաշրջանային առաջխաղացմանը կտրականապես դեմ է ՌԴ-ն։
Հ.Գ. ՀՀ-ում գործող թափառախմբի հետագա պաշտոնավարումն ուղիղ համեմատական է մոտ ապագայում թուրքական աշխարհի հետ խաչասերման հեռանկարին։
Հ.Գ.Գ. Միանշանակ եմ համարում, որ երկկողմ շահերից է բխում, ՀՀ-ում՝ կրկին ռուսների կողմից դաշնակից ու բարեկամ ընկալվող ղեկավարի ընտրությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել