Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնել Է ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան։

Հանդիպումը տեղի կունենա ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում այլ հնարավոր հանդիպումների թվում նախատեսվում է Ռուսաստանի արտգործնախարարի շփումը Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ», - ասել է նա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել