Տեղեկատվությունը, թե վրաց-ռուսական սահմանին թուրք վարորդը սպանել է հայ վարորդի, չի հաստատվել։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Վրաստանում և Ռոստովում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները կապ են հաստատել այդ երկրների պատկան մարմինների հետ ու այդ տեղեկատվությունը չի հաստատվել»,-ասաց Նաղդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուս-վրացական սահմանին կուտակված բեռնատար մեքենաների վարորդների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. ենթադրյալ թուրք վարորդը սպանել է հային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել