Գավառամիտը վաղուց է հրաժարվել Արցախի հարցից...
Մինչ օրս վարչապետի ուրվականի բոլոր քայլերն ու Արցախի ԱԽՔ՝ Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը կասկածի նշույլ անգամ չեն թողնում, որ արցախյան վերջին պատերազմում ակնհայտ դավաճանություն է տեղի ունեցել։
Փաստացի, Արցախի պաշտոնական իշխանությունները հայտարարեցին, որ Հայաստանն այլև հրաժարվում է Արցախի հարցից՝ բախտի քմահաճույքին թողնելով արցախահայության ճակատագիրը։
Դեմագոգ պոպուլիստը, հրաժարվելով զորք ուղարկել Արցախ, ճշգրտորեն կատարում է Բաքվի բռնապետի բոլոր հանձնարարությունները։ Ավելին, պատերազմից հետո կապիտուլյանտը չի համարձակվել ոտք դնել Արցախ, ինչը նրան հրապարակայնորեն «արգելել» էր թշնամի պետության ղեկավարը։
Ենթադրաբար, Հայաստանը 2018թ.-ից ի վեր կառավարվում է թուրք-ադրբեջանական դուետի կողմից
Հ.Գ. Քարոզարշավի ժամանակ հարց ուղղեք աներես ոճրագործին, թե ինչպես է համարձակվում խոսել Արցախի մասին, երբ մի ողջ սերունդի գլխատելուց հետո Արցախից մնացած բեկորները թողնում է բախտի քմահաճույքին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել