Pastinfo.am-ը գրում է.

Կուսակցության անվանումն ընտրել ենք «Վերածնվող Հայաստան», քանի որ Հայաստանն այսօր կարիք ունի վերածննդի բոլոր ոլորտներում, որ ոլորտին ձեռք ես տալիս, փլված է: Այս մասին նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության մամլո ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:

Կուսակցության վարչության անդամներ են՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։ Կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամներն են Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը:
Կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենց կարգախոսն է՝ «Անվտանգություն, արդարություն և աշխատանք»:

«Այսօր սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու կողքին և ամեն անգամ անցնել թշնամու դրոշի տակ, տեսնել նրանց զինվորականներին 2մ հեռավորությունից և ամեն օր լուծել խնդիրներ, որոնք կապված են պրովոկացիաների և հանձնված տարածքների հետ»: Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Վերջինիս խոսքով՝ վարած «անտաղանդ» տնտեսական քաղաքականության հետևանքով ունենք տնտեսական անկումներ, իսկ արտաքին պարտքը 2.3 միլիարդով բարձրացավ 2.5 տարվա ընթացքում ու դրա դիմաց չտեսանք ոչինչ՝ բացի պարգևավճարներից:

«Covid-ի դեմ պայքարը տանուլ տվեցին:Երբ բոլոր երկրները լոքդաունի մեջ էին մտնում, Փաշինյանը, անտեսելով այդ ամենը և գերադասելով իր շահը, սկսեց իր քայլարշավը Սյունիքից: Առաջարկում էր պայքարել Covid-ի դեմ պինցետով և արաղով, ինչի արդյունքում ունեցանք 4000 զոհ Covid-ից: Ունեցանք մեր պատմության ամենաաղետալի իրադարձությունները՝ տանուլ տված պատրեազմը, որտեղ ևս ունեցանք 5000-ից ավել զոհ, 7000-ից ավել վիրավոր, անհետ կորածներ, հերիներ և բազմահազար խեղված ճակատագրեր»,-ասաց Վահե Հակոբյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել