Քանի որ հայտարարել էինք, որ մեկ-երկու շաբաթը մեկ հաճախականությամբ նոր շարժակազմով շահագործվող երթուղիներ կունենանք, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ժամկետները փոքր-ինչ հետաձգվում են ավտոբուսների մատակարարի՝ ռուս-վրացական սահմանին ունեցած բարդությունների հետ կապված։ Վերին Լարսի անցակետում, ինչպես հայտնի է, մեծ հերթեր են, եւ մեր կոմպակտ ավտոբուսների կոնտեյներները եւս այդ հերթի մեջ են։
Հուսանք, որ հնարավորինս շուտ սահմանը կթեթեւանա ու նոր գծեր կշահագործվեն։
Ի դեպ, քաղաքային նոր կոմպակտ ավտոբուսների լուսագրերն արդեն հայերեն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել