Pastinfo.am-ը գրում է.

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը ամփոփիչ զեկույցում նշել է, որ 2020թ.հունվարին Թեհրանի մերձակայքում Ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառը հակաօդային պաշտպանության համակարգի օպերատորի սխալն է: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով փաստաթուղթը։

«Ինքնաթիռը ընդունվել է որպես թշնամու թիրախ՝ ՀՕՊ համակարգի օպերատորի սխալի պատճառով «...» Թեհրանին մոտ, եւ նրա ուղղությամբ երկու հրթիռ է արձակվել», - գործակալությունը մեջբերում է զեկույցի մի հատված:

Ուկրաինայի միջազգային ավիաուղիների PS752 Թեհրան - Կիեւ (Boeing 737-800) չվերթը վթարի է ենթարկվել 2020 թվականի հունվարի 8-ին Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո: Զոհվել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Իրանական զորքերը 2020 թվականի հունվարի 11-ին հայտարարել են, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար է խփվել, մեղքը մարդկային գործոնն է եղել. ինքնաթիռը թռել է Իրանի ռազմական օբյեկտին մոտ եւ ընդունվել է որպես «թշնամական թիրախ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել