Ադրբեջանի արտգործնախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ ճեպազրույցում ասել է, թե իբր Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին վերադարձրել է Հայաստանին և Ադրբեջանում գտնվող մնացած հայերը ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկչական գործողություններ իրականացրած անձինք, որոնց կատարած գործողությունների նկատմամբ Ադրբեջանը շարունակվում է հետաքննությունը։
Անձի՝ ռազմագերու կարգավիճակում լինելը ոչ Ադրբեջանը, ոչ ԵԱՀԿ գործող նախագահը և ոչ էլ այլ մեկը չի որոշում, քանի որ ռազմագերու կարգավիճակը սահմանվում է Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի Կոնվենցիայով, և այդ սահմանումից ուղղակիորեն բխում է, որ Ադրբեջանում պահվող անձինք հանդիսանում են ռազմագերի և օգտվում են ռազմագերիների համար միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված բոլոր իրավունքներից։
Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը ոչ միայն մերկապարանոց և անատամ է, այլև ըստ էության հակասում է իր պետության կողմից այս հարցում վարվող քաղաքականությանը։ Ասվածի վառ ապացույցն է այն, որ Խծաբերդից գերեվարված անձինք ի սկզբանե հայտարարվեցին որպես ռազմական հանցագործներ, բայց նրանցից ութին վերդարձրեցին, այն էլ այն պարագայում, երբ ՄԻԵԴ-ով հաստատված մի շարք գերիներ դեռ պահվում են Ադրբեջանում։
Այս հայտարարությունը զուտ քաղաքական մեսիջ է Հայաստանի տկար իշխանություններին, որ Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում հետ վերադարձնել գերիներին, այլև շարունակելու է նվագել իր երգը՝ վստահ լինելով, որ Հայաստանի իշխանությունները կշարունակեն պարել բացառապես Ադրբեջանի պատվերով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել