Այս Կառավարությունը բոլոր հարցերում, մեծագույն ցանկության դեպքում անգամ, ունակ չէ պահպանելու օրինականությունը, ինչը նաև պարզ է դարձնում, որ նրան խանգարում է ոչ թե Սահմանադրությունը կամ օրենքները, այլ բացառապես օրինականությունը` որպես սկզբունք:
Երեկ նրան խանգարում էր ՍԴ-ն, այսօր ՄԻՊ-ը, վաղը նրան խանգարելու են իր իսկ կողմից նախաձեռնած օրենքների կամ Սահմանադրության փոփոխությունները, քանի որ ունակ չէ և չի ցանկանում կառավարել և կառավարվել օրենքներով:
Դրա համար է Կառավարության դավաճան ղեկավարն այդքան սարսափում իր ամբողջության մեջ միակ անկախ մնացած օղակից` ՄԻՊ-ից, քանի որ խորհրդարանական վերահսկողությունն արդյունավետ չէ, իսկ առանձին պետական օղակները շրջանցելու հնարավորություն միշտ էլ կարող են գտնվել, բայց պետության մեջ առանցքային դեր ունեցող և իրեն, իր Կառավարությանը և ԱԺ մեծամասնությանն ամեն րոպե ապօրինության մեջ «մերկացնելու», դրանց հակաօրինական էությունը բացահայտելու ունակ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
ը այսպիսի Կառավարության և Ազգային ժողովի մեծամասնության տապալման կարևոր ոչ քաղաքական երաշխավորն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել