News.am-ը գրում է.

Հայտնի վիզաժիստ Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ մեկնել է հանգստի։ Այն անգամ հայուհին նախընտրել է Եգիպտոսը։

Գոհարն իր Instagram-ում նոր, հրապուրիչ ֆոտոշարքից կադրեր  է հրապարակել, որոնցում նա կերպարանք է ընդունել բուրգերի ֆոնին։ Լուսանկարներում հայտնի վիզաժիստը կրում է եգիպտական ոճի հանդերձանք եւ նույն ոճի դիմահարդարմամբ է։ Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են ուղղել Գոհարին՝ գրելով․ «Կլեոպատրա», «Հակաօրինական է նման գեղեցկություն ունենալը», «Անկրկնելի», «Գեղեցկուհի»։

Հիշեցնենք, որ աստղային դիմահարդարը դիմել էր արտաքինի արմատական շտկման՝ պլաստիկ վիրահատության։ Մասնագետը արել է կրծքի փոքրեցում եւ լիպոսակցիա։ Հայ գեղեցկուհին ազատվել է թեւերի, մեջքի եւ ազդրերի շրջանում ավելորդ ճարպից։ Instagram-ի իր էջում հրապարակված տեսանյութում նա ներկայացել է տպավորիչ կերպարներում, որոնք ընդգծել են մարմնի փոփոխությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել