365news.am-ը գրում է․

Այս պահին երգիչ Սպիտակցի Հայկոն գտնվում է հիվանդանոցում: Նրա մոտ ճնշման տատանում է եղել: Այս մասին 365news.am-ի հետ զրույցում հայտնեց երգչի պրոդյուսերը՝ Նորայրը:

«Անհանգստանալու ոչինչ չկա, Հայկն այժմ պրոֆիլակտիկ ստուգումներ է անցնում»,- մանրամասնեց Նորայրը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում լուր էր տարածվել, որ Սպիտակցի Հայկոյին տեղափոխել են հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել