Արմեն Սարգսյանը, որպես պետության բարձրագույն պաշտոնատար անձ, ով միաժամանակ միանձնյա սահմանադրական մարմին է, Սահմանադրության 123-րդ հոդվածով պատվիրակված է լինել անաչառ և առաջնորդվել ԲԱՑԱՌԱՊԵՍ համապետական և համազգային շահերով, և այս հարցով նա ցուցաբերեց կատեգորիկ անգործություն։
Արմեն Սարգսյանը Սահմանադրության պահպանմանը հետևելու գործառույթ ունի, ինչը ևս ուղղակիորեն ամրագրված է Սահմանադրությամբ, և այս հարցով նա նույնպես ցուցաբերեց արդեն կանխատեսելի կատեգորիկ անգործություն։
Սահմանադրությամբ ամրագրված փաստը, որ ոչ վարչապետը և ոչ էլ նախագահը իրավունք չունեն ժամկետից շուտ ազատելու ԳՇ պետին և որ Սահմանադրության 139-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող հրամանագրերի վերաբերյալ դրույթը չի տարածվում ԳՇ պետի վրա՝ անվիճելի է։
Մնացյալ անկանոն շարժումները միջկլանային արարներ են, ու որևէ կերպ չեն նպաստում և չեն էլ կարող նպաստել առանց այն էլ փլուզված պետականության վերականգնմանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել