Պարոնայք ոստիկաններ,
Դավաճան Նիկոլից ցանկացած հրաման ստանալիս, միշտ հիշե՛ք, որ դուրս եք գալու նաև ձե՛ր արժանապատվության համար պայքարող մարդկանց դեմ։
Դուք ունեք արժանապատվություն, Հայի արժանապատվություն։ Ձեր երակներում հոսում է Հայի արյուն, ձեր առջև կանգնած են ձեր քույրերն ու եղբայրները։ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներում կանգնած են մեր ազգի լավագույն մասը, նրա սերուցքը՝ ամենագիտակից, նվիրյալ ու սրտացավ մարդիկ։
Այսօր, միակ բանը, որ ակնկալվում է ոստիկանությունից՝ քաղաքացիական ակցիաների խաղաղ բնույթն ու կարգուկանոնը հսկելն է։
Իսկ եթե այնուամենայնիվ որոշեք ձեր ոստիկանական մահակներն ու հատուկ միջոցները կիրառել՝ չմոռանաք ձեր զոհված ընկերներին, մեր 5000-ից ավելի զոհերին, վաճառված Հայրենիքն ու դավադիր իշխանություններին։
Աստված թող լինի ձեզ դատավոր։ Խաղաղ ծառայություն եմ մեղթում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել