Panorama.am-ը գրում է.

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիգի Ուգուլավան պահանջում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը:

«Մինչ արտահերթ ընտրությունները, այդ ստոր մարդը, որ վարչապետ է կոչվում, պետք է հեռանա պաշտոնից», - գրել է Ուգուլավան:

Գրառումն Ուգուլավան ֆեյսբուքյան իր էջում թողել է այն բանից հետո, երբ գաղտնի ձայնագրությունների հետ կապված նոր սկանդալ հասունացավ։

Հիշեցնենք` ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշող թիմի ֆորմալ առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան և Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց` այդ թվում անչափահասի պատժել` սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել