Օդանավի ԱՌևԱՆԳՈւ՞Մ,
ԽԱԲԵՈւԹՅՈւ՞Ն,
Թե՞ ՄԻՏՈւՄՆԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈւԹՅՈւՆ
Արար 2. (կամ)
«ՔԱԿ- уполномочен заявить... »
Ուղիղ 10 օր առաջ` Փետրվարի 22-ի գիշերը,
Ես գրառում կատարեցի հայկական գրանցում ունեցող, EK-FAA գրանցման նիշերով, հայկական «Ֆլայ Արմենիա» ավիաընկերության Օդանավ Շահագործողի Վկայականում գտնվող Բոինգ 737-300 օդանավի` առեղծվածային կերպով Թեհրանում հայտնվելու մասին:
Եվ կատարեցի վերոնշյալ 3 հարցադրումները:
Ի՞նչ էր սա` առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն:
Ընդ որում ես օդանավի հնարավոր առևանգման մասին տեղեկությունն ստացել եմ գրառմանս նախորդող` կիրակի օրը երեկոյան: Եվ ինձնից պահանջվեց ընդամենը 30-35 րոպե և´ օդանավը, և´ նրա գրանցման համարը, և´ շահագործող ավիաընկերությունը, և´ կատարած երթուղին իր մանրամասներով հայտնաբերելու համար:
Չեմ մանրամասնի ինչպես: «Հետք» լրատվականում
Vahe Sarukhanyan
-ը մանրամասն ներկայացրել էր իր անձնական հետազոտությունը: Եվ բացարձակ ճշտությամբ ստացել էր նույն պատկերը:
Ընդգծեմ` ԼՐԱԳՐՈՂ Վահե Սարուխանյանը, ոչ ավիացիոն իշխանությունների անվտանգության տեսուչը:
Իմ գրառումից հետո, Հաջորդ օրը Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն հայտարարություն տարածեց, որ «...առևանգման մասին տեղեկություն չենք ստացել (ուշադրություն) համապատասխան մարմիններից...»
Ովքե՞ր են էդ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, եթե ոչ դուք:
Էսօր նույն ՔԱԿ-ը նոր հայտարարություն է տարածել, որը ես կամաչեմ որակավորել:
Հիմա հերթով`
1. ՔԱԿ բացատրությունից ստացվում է, որ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը:
Չեմ հավատում:
Օդաչուն` առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի, թռիչքուղի չի ընտրում:
Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի):
Այնպես որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ:
Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1,5 ժամ առաջ:
Տալիս են արդեն նախօրոք հայցված, և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարնան պլանը:
Դուք դեռ չգիտե՞ք ով է տվել պլանը և ինչ երթուղով:
Ընդգծում:
օդաչուների թռիչքային վկայականները վավերացվել են ՀՀ ՔԱԿ-ի կողմից «...համաձայն օրենքի...»
Նույնը վերաբերվում է Վառնա-Թեհրան թռիչքին:
Եվ հատկապես այդ հատվածին:
Թռիչքը կատարվել է`
ա) Թուրքիայի տարածքով,
բ) համաձայն ՔԱԿ տեղեկության` «...ուղղություն է վերցրել դեպի էմիրաթական Շարժա...»
Հարց 1.
Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են Փետրվարի 19-ին:
Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու հպարտ «ավիացիոն իշխանություններն» իմացել դրա մասին:
իմ գրառումից հետո՞:
Հարց 2.
Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար:
Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ
Հարց 3.
Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա...»
Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար:
«Ֆլայ Արմենիան» ունի՞ այդպիսի աուդիտ:
Կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար:
Եթե այո` ցույց տվեք:
Եթե ոչ` ցույց տվեք նրա կեղծ օրինակը, որը ներկայացվել է Վառնայի օդանավակայանում` թռիչքի թույլտվության համար.
Երկար ստացվեց:
Շատ գրեմ` չեք կարդա:
- «Նավթի հետ ունեցած խնդիրների» (ըստ ՔԱԿ հայտարարության),
- օդանավի առկա տեխնիկական վիճակի (նույնպես ըստ ՔԱԿ հայտարարության),
- օդանավի տեխնիկական վիճակի հավաստագրմանը դրա հետ առընչություն չունեցող իրանական կողմի մասնակցության (միգուցե ունեցո՞ղ),
- ՀՀ ավիացիոն իշխանությունների պարտականությունների (ըստ «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի և ՔԱԿ Կանոնադրության),
- այս ամենում ՔԱԿ դերակատարության (պետք է ճշտի ԱԱԾ-ն),
և այլ հարցերի մասին կգրեմ Արար 2-ի հաջորդ մասում:
Բարի գիշեր, իմ «հպարտ» հայրենակիցներ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել