Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի բռնապետը պատերազմի ժամանակ իր մոտ հայտնված հայ գերիների հարցը դարձնելու է շանտաժի առարկա և օգտագործելու է էլ ավելի Հայաստանին նվաստացնելու և մաքսիմալ օգուտներ ստանալու համար...
Դեռ պատերազմից հետո էի ասել, որ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը շարունակում է ղեկավարվել դավաճան և կապիտուլյանտ Նիկոլի կողմից, Բաքուն առաջ է տանելու՝ "տարածքներ՝ գերիների դիմաց" ծրագիրը...
Ըստ Mediaport-ի Ադրբեջանցիները Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի հատվածում պահանջում է համատեղ օգտագործման ճանապարհ՝ փոխարենը խոստանալով ազատել 30 ռազմագերիների...Եթե այդ ճանապարհը տրվի, ստացվում է, որ Մարտունու շրջանի հետ կապը մնում է թշնամու հսկողության տակ և կարող է աղետալի հետևանքներ ունենալ մեզ համար, քանի որ Ադրբեջանը տեսնելով, որ "տարածքներ՝ գերիների դիմաց ծրագիրը" իր պտուղները տալիս է Բաքվի համար, նույն Իլհամը չի վարանի և նոր գերիներ կվերցնի՝ դավաճան Նիկոլից պահանջելով նորանոր զիջումների գնալ, այդ թվում նաև տարածքային...
Ըստ Mediaport-ի տեղեկությունների
ՀՀ ԱԳՆ-ն դեմ է այդ գաղափարին, սակայն դրան կողմ են արտահայտվել ազգադավ Նիկոլ ու նրա արցախյան կլոն Արայիկը... Mediaport-ը նաև տեղեկացնում է, որ այս հարցի շուրջ բանակցությունները վարում է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը...
"Տարածքներ՝ գերիների դիմաց" ծրագիրը ուղղակի կործանարար է Հայաստանի համար... Դավաճան Նիկոլը և նրա արցախյան դրածոն ուղղակի սպասարկում են Բաքվի շահերը և վտանգ են ներկայացնում Հայաստանի և հայության համար..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել