Մի քանի օր առաջ կարծիք է հայտնել, որ հիմա Հանրապետության նախագահի համար չափազանց պատասխանատու ժամանակաշրջան է։ Պատմական և բախտորոշ այս ժամանակահատվածում նա պետք է ցույց տա իր էությունը։ Որոշ ժամանակ հանրության շրջանում սին հույսեր և սպասումներ ձևավորելով՝ այսօր նա օգնեց իրենց կարծիքի մեջ հաստատուն մնալ բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում էին, որ նա սրիկա անհայրենիք դավաճան է, վախկոտ և մորթապաշտ, որն իբրև սովորական վաշխառու, հանուն իր անձնական շահի կարող է կործանել ամեն ինչ՝ անգամ իր հայրենիքը, որից ամբողջ կյանքում միայն օգտվել է՝ պետական բարձր պաշտոնները ծառայեցնելով իր անձնական նպատակներին՝ միլիոնավոր դոլարների հարստություն ստեղծելով հայրենիքից դուրս ապրող իր ընտանիքի համար։ Այսօրվանից այդ մարդիկ իրավունք ունեն մտածելու նաև, որ նա հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է, որի անունը պետք է ջնջվի հայ ժողովրդի պատմության էջերից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել