Tert.am-ը գրում է․

Իսպանական Սևիլիայում սկսել են էլեկտրականություն արտադրել գազից, որը ստացվում է նարինջներից: Դրանք հավաքվում են քաղաքի փողոցներում: Այս մասին գրում է EAdaily լրատվականը:

Սևիլիայի EMASESA քաղաքային ջրային ընկերությունը իրականացնում է քաղաքի հայտնի նարինջների մնացորդներից էլեկտրաէներգիա ստանալու սխեմա: Փորձարկումները ցույց են տվել, որ 1 տոննա նարնջից կարելի է արտադրել 50 կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Սա բավական է 1 օրվա ընթացքում 5 տուն էլեկտրաէներգիայով սնուցելու համար:

48 000 նարնջի քաղաքային ծառեր տարեկան բերում են 5,7 հազար տոննա պտուղ, որոնք ընկնում և մնում են փողոցներում ձմռանը: Դրանք դառն են, ուստի մարդիկ չեն ուտում: Ընդհանուր զանգվածից 35 տոննա նարինջ արդեն օգտագործվում է մաքուր էներգիա ստանալու համար քաղաքի EDAR Copero կեղտաջրերի մաքրման կայանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել