Հետաքրքիր է, Իսահակյանը այս ստեղծագործությունը գրելու ժամանակ մտածե՞լ է, որ հայը իր անկախ պետությունում անգամ դառը դատելու և դատարկ նստելու է: 

Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ.
Օր ու արև չտեսանք.
Ու մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:

Հարուստ մարդիկ կուտեն-խմեն
Աշխարհի ճոխ սեղանից.
Մենք աշխարհի խորթ տղերքն ենք,
Մեզ փայ չկա աշխարհից:

Խեղճ աղքատի հոգին դուրս գա,
Քարից-հողից հաց քամե.
Բեռով հացը հարստին տա.-
Հարուստն իշխե. վայելե:

Խեղճ աղքատը դառը դատի,-
Դատարկ նստի... է՜յ աշխարհ,
Էլ ինչո՞ւ ես քարը թողնում
Քարի վրա, քար-աշխարհ:

Ա՜խ, մեր սիրտը լիքը դարդ, ցավ,
Օր ու արև չտեսանք.
Ու մեր կյանքը սևով անցավ,
Աշխարհից բան չիմացանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել