Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չպայթած «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրների մասին վկայում է այն մասին, որ նա առնվազն կոմպետենտ չէ։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինը։

«Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս թունոտ ժողովրդական խոսքը առավել լավ է բնութագրում Հայաստանի վարչապետի խոսքերը՝ վերջին պատերազմում «Իսկանդերի» օգտագործման եւ դրանց «հնացածության» հետ կապված։ Մարդիկ, ովքեր ավելի լավ են հասկանում պատերազմի եւ խաղաղության հարցերում, գիտեն, որ այն լավագույն ունիվերսալ օպերատիվ-տակտիկական համալիրն է, 21-րդ դարի սպառազինություն։ «Իսկանդերը» իր բարձր բնութագրիչները հաստատել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի ընթացքում»,- ասել է Սաբլինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել